ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ղզլբաշի շունչը (որոշ լրացումներով)

Ղզլբաշի շունչը  (որոշ լրացումներով)
15.03.2025 | 05:55

Արցախ որդուն կորցրած Հայաստանը ևս դանդաղ մահանում է: Հայերի անզոր և աշխարհի քամահրալից հայացքների ներքո:

Հայաստանը մահանում է մի պարզ պատճառով՝ այստեղ ՈՐՈՇՈՒՄ կայացնողը ՆՓ & ՔՊ контора-ն է, որին այդ իրավունքով օժտել է Հայաստանի ազգաբնակչությունը և контора-ն այդ ամբողջությամբ համալրված է erməni-ներով, որոնք Հայ ազգի հետ ընդհանրություն ունեն այնքանով, ինչքանով շվեդները չինացիների հետ:

Հայաստանի մահվանը զուգընթաց ծնվում է մի նոր «երկիր»:

Հայաստանի մահանալուն զուգընթաց ծնվող «երկիրը» կկոչվի Ermənistan Respublikası ՝ մայրաքաղաքը՝ Irəvan: Այն այդպես կհնչի աշխարհի բոլոր լեզուներով՝ այդ թվում հայոց լեզվով:

Որ erməni-ներով համալրված ՆՓ & ՔՊ контора-ն կանգ առնելու մտադրություն չունի և գնալու է մինչև ՎԵՐՋ՝ վաղուց այլևս քողազերծված է և ակնհայտ: Նրանց քայլերի տրամաբանությունը հուշում է մի բան. Նոր «ծնվող» երկիրը՝ Ermənistan-ը, մի 5-10 տարիների ընթացքում քայլ առ քայլ հասցնել մի հանգրվան, որտեղ արդեն կարելի կլինի մտածել «երկրի» ազգաբնակչության հավատափոփոխության մասին ևս և ընդունել տալով մահմեդականություն՝ սուննի ուղղվածության, երկիրն այդ պաշտոնապես հռչակել մահմեդական: :

Այս պատկերն ամբողջական տեսքի չգալու մի փոքրիկ հույս այնուամենայնիվ կա՝ եթե ռուսները, ի վերջո, ուզենան տեր կանգնել1828 թ. «Թուրքմենչայի պայմանագրով» իրենց ՀԱՎԵՐԺ տիրապետությանը հանձնված տարածքներին:

Այդ դեպքում Հայաստանը չի մահանա, այլ կգամվի «հաշմանդամության սայլակին», Ermənistan-ի ծնունդը «կվիժեցվի» և տարածքը կշարունակի կոչվել ՀԱՅԱՍՏԱՆ՝ հայոց լեզվով և ԱՐՄԵՆԻԱ` մնացած լեզուներով :

Ինչ խոսք, Հայ ազգի համար «հաշմանդամության սայլակին» գամված և պաշտոնապես Քրիստոնեական համարվելիք ՀԱՅԱՍՏԱՆԸ ամեն դեպքում գերադասելի է ERMƏNISTAN-ից և մնում է հուսալ, որ 200 տարի անց պատմությունը կկրկնվի և մի նորօրյա Աբովյան կրկին կգրի « Օրհնվի՛ էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ ու ղզլբաշի անիծած, չար շունչը մեր երկրիցը հալածեց»:

Հիմա Հայաստանում այս հարցն է ճշգրտվում՝ մնու՞մ է այս երկիրը որպես հայերի երկիր՝ Հայաստան, Армения, Armenia, թե՞ վերածվում է erməni-ների երկրի՝ Էրմենիստան, Эрменистан, Ermənistan:

Սա է դաժան իրականությունը, իսկ պսպղուն փաթեթավորմամբ գայթակղիչ ձևակերպոմները՝ «ժողովրդավարություն, խաղաղության խաչմերուկ, եվրամիության թեկնածություն, հատիկ առ հատիկ, ֆլան-ֆստան», Ermənistan-ի ծնունդը հաջողությամբ գլուխ բերելուն ուղղված սրբապիղծ կապիկություն է...

Ընդամենը և միայն:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1964

Մեկնաբանություններ